Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է՝ որոշ սահմանափակումներով. իրազեկում վարորդներին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց որոշ սահմանափակումներով:

Օգոստոսի 31-ի ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար: Ճանապարհահատվածը բաց է ժամը 07.00-ից մինչև 19.00:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել