Ի՞նչ պատասխանատվության կենթարկվի անձը, եթե խախտի ձեր բնակարանի անձեռնմխելիությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածը սահմանում է բնակարանի անձեռնմխելիության խախտման դեպքերը և դրանց համար սահմանված պատասխանատվության միջոցները: Մասնավորապես.

1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝պատժվում է տուգանքով՝ 50 հազար դրամից 100 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում են տուգանքով՝ 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ 200 հազար դրամից 400 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել