ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ` հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Ֆինանսների նախարարությունը հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարում է բաց և փակ մրցույթներ` հարկային տեսչություններում և տարածքային հարկային տեսչություններում տեղեկատվության և վերլուծության, ստուգումների, հարկ վճարողների սպասարկման, իրավաբանական և հարկադիր գանձումների, ընթացիկ հսկողության, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գանձումների համակարգման և հաշվառման բաժիններում թափուր` կրտսեր և առաջատար պաշտոնների համար: Փաստաթղթերն, այդ թվում լրացված հայտարարությունը և դիմումը, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են Երևանի Խորենացի 7 հասցեում, ՀՀ ՖՆ անձնակազմի կառավարման վարչության կողմից, ամեն օր` ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 16-ը, ժամը 12:00-ն է:

Մրցույթը կանցկացվի 2014թ. հոկտեմբերի 1-ին, Կոմիտաս 35 հասցեում` Արաբկիրի հարկային տեսչության շենքում: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և կից բոլոր փաստաթղթերի (հարցաշար, պաշտոնի նկարագիր, նորմատիվային ակտերի ցանկ, դիմումի ձև, հայտարարության ձև) համար այցելեք ՀՀ ՖՆ պաշտոնական կայք էջերի՝www.minfin.amwww.taxservice.amwww.customs.am , համապատասխան բաժիներ, ինչպես նաև կարող եք ծանոթանալայստեղ կամ զանգահարելով 060 544 624, 060 544 694 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել