Ե՞րբ կարող է ՃՈ ծառայողը վարորդին առաջարկել դուրս գալ ավտոմեքենայի խցիկից

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնել ու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը կարող է վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել