Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը կանցկացնի հանրային քննարկում

Օգոստոսի 29-ին, ժամը 14:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարությունը կանցկացնի հանրային քննարկում՝ Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին որոշումների նախագծերի վերաբերյալ:

Քննարկմանը կմասնակցեն ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ:

Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն է՝ դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության վերաբերյալ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթների, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոններ սահմանելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է հանրային քննարկումների և, հատկապես, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս: Հանրային քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու դիրքորոշումները հաշվի են առնվելու հետագայում կատարվող օրենսդրական բարեփոխումների ժամանակ:

Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին որոշման նախագիծ։

«Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին որոշման նախագիծ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել