Նռնակներ, պայթուցիչներ և փամփուշտներ` կահույքի արտադրամասի մոտ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ղուկասավան գյուղի 13-րդ փողոցում գտնվող չգործող կահույքի արտադրամասի պատի տակ զինամթերք է թողել: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 30, 5.45 մմ տրամաչափի 3 և տարբեր տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել