Օքսֆորդի միջազգային դատախաղի մրցույթի մասնակցության հրավեր

Ձեզ ենք ներկայացնում Լրատվության միջոցների մասին համեմատական իրավունքի և քաղաքականության ծրագրի Փրայսի Դատախաղի կառավարչության հրավերը՝ մասնակցելու Օքսֆորդի համալսարանի միջազգային դատախաղի մրցույթին:

Սահմանվել է 2014-2015թթ. դատախաղերի օրացույցը Օքսֆորդի Փրայսի Լրատվամիջոցների մասին օրենքի դատախաղի ծրագրի համար: Մենք հույս ունենք, որ դուք կկարողանաք միանալ այս միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլերից մեկին:

  • Նոյեմբեր 20-23, 2014թ. – Հարավ-ասիական մրցաշրջան Դելիում՝ Ազգային Իրավաբանական Համալսարանի հետ համագործակցությամբ:
  • Նոյեմբեր 24-26, 2014թ. – Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մրցաշրջան Պեկինում՝ Ռենմին համալսարանի հետ համագործակցությամբ:
  • Նոյեմբեր 5-7, 2014թ. – Հարավ-արևելյան Եվրոպայի փուլերը Բելգրադում՝ Բելգրադի համալսարանի հետ համագործակցությամբ:
  • Հունվարի 28- Փետրվարի 1, 2015թ. – Ամերիկյան մրցաշրջան Նյու Յորքում՝ Փենսիլվանիայի համալսարանի Անենբերգ դպրոցի և Քարդոզոյի իրավագիտական դպրոցի հետ համագործակցությամբ:
  • Փետրվարի 2-5, 2015թ. – Մերձավորարևելյան մրցաշրջան Կահիրեում՝ Աին Շամս համալսարանի հետ համագործակցությամբ:
  • Մարտի 24-27, 2015թ. – Միջազգային մրցաշրջան Օքսֆորդում:

Օքսֆորդի Փրայսի դատախաղի ծրագիրը շարունակում է ամրապնդվել և առաջարկում է հաղորդակցության տեխնոլոգիաների և իրավունքի շուրջ սուր բանավեճերում ներգրավվելու եզակի հնարավորություն ուսանողների, դասախոսական անձնակազմի և դատավորների համար: Այս տարվա իրավական գործի ուշադրության կենտրոնում գտնվում են կրոնի և ազատ արտահայտվելու արդիական հիմնախնդիրները:

Ծրագիրը տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ու լրատվության միջոցների մասին իրավունքի մասնագետների միջազգային հանրության մաս կազմելու հետաքրքիր հնարավորություն է ուսանողների և մյուս մասնակիցների համար, ովքեր կներգրավվեն կամ որպես թիմի մարզիչ,  կամ որպես դատավոր բանավոր փուլերում, կամ որպես սեմինարների խոսնակ: Այն հնարավորություն է ընձեռում բանավիճելու արդի հիմնահարցերի շուրջ համեմատական և փորձի վրա հիմնված տեսանկյունից, և սկսելու կամ կատարելագործելու լրատվականմիջոցների մասին իրավունքի կրթությունն ու ուսուցումը դինամիկ և բազմազան միջավայրում:

Ծրագրիմասինմանրամասների, այդ թվում՝ դատախաղերի հետ կապված առաջիկա սեմինարների մասին տեղեկանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքէջ:

Եթե չեք կարող մասնակցել այս տարի, ապա խնդրում ենք տարածել մրցույթի մասին տեղեկատվությունը ձեր ընկերների և գործընկերների շրջանում: Թարմացումներին կարող եք հետևել նաև Facebook-ում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեով. [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել