ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրության պարզաբանում Ոստիկանության կողմից

ՀՀ Ոստիկանությունը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը:
«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս» ընկերությունը համագործակցում է  ոստիկանության հետ, ինչի շնորհիվ շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել: Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ.  մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում  վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող «DVD», «MP3» ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման  ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում: Նախապատրաստված նյութերով  ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հունիսի 24-ին որոշում է կայացվել «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին: Ընկերության տնօրենը  ցուցմունք է տվել, որ  մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում  են «Ադամս» ՍՊԸ-ին:   Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել