Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և մամուլի արչությունը տարածել է հետևյալ հայտարարությունը:

«Ի պատասխան «hetq.am»-ի օգոստոսի 28-ի «Ծեծկռտուքի սահմանները մոտենում են Բաղրամյան 26-ին» հրապարակման հայտնում ենք, որ օգոստոսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրված խուլիգանության դեպքի կապակցությամբ նույն օրը Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք ոստիկանության գործունեության ոլորտին վերաբերող հրապարակում պատրաստելուց առաջ դիմել ոստիկանություն` ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար:» 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել