ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:

Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում:» 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել