Սպանության մեջ կասկածվողը՝ Կոմիտասի պողոտայում

Օգոստոսի 27-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտ հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջինս դեռևս 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել