Հայկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի գրում. «Հայկական ժամանակ»

Լուրերն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդ է գնացել և մինչև այժմ չի վերադարձել, հաստատվում են նաև պաշտոնապես: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի հարցին՝ Հարությունյանը արձակուրդից վերադարձե՞լ է, երեկ պատասխանել է. «Առայժմ ոչ»:

«Աշխատանքային օրենսգրքով սահմանված 20 աշխատանքային օրվա Հարությունյանի արձակուրդը, փաստորեն, լրացել է օգոստոսի 1-ին, իսկ նա գրեթե 40 օր է, արձակուրդում է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում աշխատել Հարությունյանի հետ և ՔԿՎ պետի պաշտոնում տեսնում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Հայկ Հարությունյանն էլ հրաժարականի դիմում չի գրում ու նաև չի կարողանում վերադառնալ աշխատանքի: ՔԿՎ պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի վրա»,- հավելում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել