Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի. Հովհաննես Մանուկյան

«Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի: 24 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ցույց տվեց ազատության իր տենչը, որն իր հերոսական պատմության հնոցում թրծված ու պապենական գեներով փոխանցված կամքն էր, էությունը, ԵՍ-ը, որով կերտվեց մեր նորօրյա Հայրենիքը, և որպես դրա պատգամ հնչեց մեր անկախության հռչակագիրը:

Այն սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը, նախանշեց մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական հարաբերությունների կազմավորման ուղին: Թող իրականանան մեր անկախության հռչակման նպատակները՝ դառնալով մեր յուրաքանչյուր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության իդեալը և թող սա լինի հայոց պատմության մեջ անկախության նվաճման վերջին անհրաժեշտությունը..»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել