Քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել  դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքի ղեկավար Արսեն Հ.-ն 2014թ. մայիսին և հունիսին հեռախոսով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին` գյուղի բնակիչ Տիգրան Թ.-ի տնից նույն ժամանակահատվածում կատարված գողության դեպքերի մասին: Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել