Ապօրինի շինարարության դեպքերը շարունակում են բացահայտվել. քաղաքապետարանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով օգոստոսի 4–ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Եվս մեկ դեպք վերաբերել է հողօգտագործման բնագավառում սահմանված չափանիշների խախտմանը:

Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:

Ինքնակամ կառուցապատման կամ ապօրինի հողօգտագործման դեպքեր հայտնաբերելու պարագայում քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով կամ տվյալ վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարը` yerevan.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել