Անգամ հիվանդանոցային բուժումը խոչընդոտ չէր

Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի Տուբդիսպանսերում բուժվող, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն իր պալատի պատուհանից դուրս է եկել, գնացել բաղնիք և բենզինով պատրաստված թմրանյութ ներարկվել:

Մեկնած օպերատիվ խմբի պահանջով Վահրամ Մ.-ն ներկայացրել է 0,5 լ տարողությամբ տարա` 150 գրամ բենզինով, 2 ներարկիչ, 6 տուփ լուցկի և 250 գ տարա` թթու / կիսլատա/ և հայտարարել, որ այն պատկանում է իրեն և դրանից շուրջ 10 օր առաջ պատրաստել է դեզոմորֆին թմրանյութ իր օգտագործման համար:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերը նշված առարկաները ուղարկվել են փորձաքննության:  Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել