«Արթիկ» ՔԿՀ-ում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, ընդունված ավանդույթի համաձայն, նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նազարյանի ձեռամբ կատարվել է խաղողօրհնեքի արարողություն, այնուհետև, օրհնված խաղողը բաժանվել է դատապարտյալներին և կալանավորներին:

Լուսանկարը` moj.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել