7-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:

Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկի տարածքում` «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ ոտքը ավտոմեքենայի դիմացի անիվի տակ մնալու հետևանքով:

Ոստիկանության փոխանցմամբ, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել