Նորություններ

Օսիպյանի ախպոր կնիկը հագած կապած կայֆավատ լինի, ես էլ սաղ օրը գնամ ոստիկանություն. «Ժամանակ»

«Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործողությունների դեմ ՀՔԾ բողոք ներկայացրած Սմբուլ Հովհաննիսյանը պարբերաբար կանչվում է հարցաքննության: Օրերս նա կրկին մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Թերթի հետ զրույցում վերջինս նշել է, որ ինքը ցանկանում է դանակահարված երիտասարդի` Վանուշ Ալեքսանյանի, մոր հետ առերեսվել. «Էդ կնիկը վերցրել ա իրա կաշառքը ու գնացել ա իրա գյուղը: Սեթոյի մայրն էլ իրա հերթին ա հագած կապած կայֆավատ լինում: Ես պիտի էդ կնոջը հարցեր տամ, էդ ո՞նց եղավ, որ չի տեսել, թե Սեթոն ա իրա տղուն դանակով խբել: Ինքը էդտեղ էր 100 տոկոս տեսել ա: Իրա տղուն դանակահարեն, հետո փողը տան բերանները փակեն, ես ու իմ տղեն էլ կրակն ընկնենք»:

Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանի պնդմամբ` Վալերի Օսիպյանը վերջինիս գումար է առաջարկել, որպեսզի իր եղբորորդու կատարած դանակահարությունը Սմբուլ Հովհաննիսյանի որդին իր վրա վերցնի:

Մանրամասները կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել