Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքի նոր ղեկավարի անունը հայտնի է

Ինչպես նախկինում տեղեկացրել էր Իրավաբան.net-ը երեկ Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքում անցկացվել է գյուղապետի արտահերթ ընտրություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ, ովքեր ներկայացում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թեկնածուներից մեկը Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանն է, իսկ մյուսը` Սամվել Նանայանը, ով ներկայումս գործազուրկ է:

Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում հաղթել և գյուղապետ է ընտրվել Վոլոդյա Սուքիասյանը:

Գյուղական համայնքում ընտրելու իրավունք ունենեցող 205 բնակիչներից գյուղապետի արտահերթ ընտրություններին մասնակցել են 98 հոգի: Ավավեր քվեաթերթիկների թիվը 5-ն է: Վոլոդյա Սուքիասյանի օգտին քվեարկել են 56 հոգի, իսկ Սամվել Նանայանի օգտին` 37 հոգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել