Թե ինչ պարզվեց խանութից կատարված գողությունը բացահայտելուց հետո

Մայիսի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից ծխախոտ, սուրճ, օծանելիք, կրակայրիչներ, շամպուններ, ներկեր և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր գողանալու մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Արամ Թ.-ն, որը օգոստոսի 16-ին բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված գողությանը մասնակից են եղել նաև 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և մայիսի 22-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ այլ գողության համար պատիժը կրող, 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:

Արամ Թ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Ս.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել