Ֆերմայից 100 հավ գողացողի հետքերով

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել