Թևոսիկի եղբոր սպանության գործն ուշագրավ ընթացք է ստանում. «Ժողովուրդ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ վարույթ տեղափոխված Արթուր Սաֆարյանի (Թևոսիկի եղբոր) սպանության գործն ուշագրավ ընթացք ունի: Լուրեր տարածվեցին, թե շուրջ 2.5 ամիս ՀՀ ոստիկանության կողմից քննված գործով կասկածվում է ոստիկանության քրեականա հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, ով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջաին ատյանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է:

Ըստ այդմ` Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազորը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի լուսանկարը և ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում։ Եվ ըստ այդ լուրերի՝ Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ հետքի վրան են դուրս եկել, սպանել է Մոսոյին՝ դին նետելով կոյուղու դիտահորը»։

Այս տեղեկությունը «Ժամանակ»-ին չի հաջողվել ճշտել եւ այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյոք ոստիկանությունից գործը ԱԱԾ փոխանցվեց հենց այս կասկածներով, թե՞ զուգադիպություն էր բացահայտումը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել