Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ X5» մակնիշի 300ԼS03 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 150 մետր շրջվել ձորը, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում զոհվել են:

ԱԻՆ-ի փոխանցմամբ` հրշեջ-փրկարարները 3 զոհերին դուրս են բերել ձորակից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել