Սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը առկա կլինի օգոստոսի 15-ից

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:

Մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը:

Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից:

Այսինքն` մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել