ՍԴ նախագահը նոր խորհրդական ունի

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կարգադրությամբ Արամ Վարդևանյանը նշանակվել է ՍԴ նախագահի խորհրդական:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Նշենք, որ Արամ Վարդևանյանը նախկինում աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Վերջինս իր ֆեյբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ վերհանվել և լուծվել են, մարդկանց խախտված իրավունքներ վերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են իսկ մի քանիսը հակասահմանադրական են ճանաչվել:

Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում, ինձ հետ տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:
Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ, ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում եմ հայրենանվեր, արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել