Տաքսու վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1973 թ. ծնված Մուրադ Սահակյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Մ. Սահակյանին ամրակցված «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Ոստիկանության փոխանցմամբ` նույն օրը, ժամը 18.55-ին, վարորդը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել