Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը. Արսեն Մկրտչյան

ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները:

«Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Արդարադատության նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ` դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները:

Մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:

Լուսանկարը` moj.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել