Դատավորի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն-ն, վկաներ Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, կիրառել քննությանը խորթ մեթոդներ: Հատկանաշական է, որ Անի Ն-ն, Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել