Բժիշկների անվտանգությունը երաշխավորող օրենսդրական հատուկ երաշխիքներ չկան

Հարգալից վերաբերմունք պետք է ցուցաբերել յուրաքանչուրի անձի հանդեպ, բժիշկների նկատմամբ` մի քիչ ավելի շատ, քանի որ այդ մասնագիտության տեր մարդիկ գործ ունեն մարդու կյանքի հետ: Դեղ արտադրողների և ներմուծողների  միության տնօրեն Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհեց մարդկանց վերաբերմունքից բժիշկների և շտապօգնության ծառայության աշխատակիցների հանդեպ: Վերջիններս օրվա ցանկացած ժամի գնում են անծանոթ մարդկանց կանչերով նրա համար, որպեսզի մարդ փրկեն, ոչ թե ծեծվեն:

Թեև Սամվել Զաքարյանը վիճակագրություն չունի, թե տարվա ընթացքում քանի բժիշկ է ծեծվել բնակարաններ կանչերի ժամանակ, այդուամենայնիվ վերջին մի քանի դեպքերը` այդ թվում «Հարսնաքար»-ում բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքը, փաստում է, որ բժիշկները ևս, օրենքով սահմանված կարգով, պետք է պաշտպանված լինեն:

Ասուլիսի ժամանակ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը տարածեց հայտարարություն՝ «Մի՛ սպանեք բժշկին» խորագրով:

Հայտարարության մեջ նշված է՝ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը դատապարտում է հասարակության առանձին անհատների անհանդուրժողականության հետևանքով ի հայտ եկած անմարդկային վերաբերմունքը հայ բժիշկների նկատմամբ:

iravaban.net-ի հետ զրույցում իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը նշեց, որ բժիշկների անվտանգությունը երաշխավորող  օրենսդրական հատուկ երաշխիքներ չկան մեր երկրում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել