Որքա՞ն կտուգանվեք երեխաներին անտոմս փոխադրելու համար

Անտոմս երթևեկելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքը տուգանք է նախատեսում: Մասնավորապես` հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`առաջացնում է տուգանքի նշանակում. մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի` չափով. տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Տեղեկացնենք,  որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նվազագույն աշխատավարձի հաշվարկման միավոր է սահմանված 1000 դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել