ՊԵԿ-ն վերացրել է վարչական տուգանքի ենթարկելու վերաբերյալ որոշումը

2012թ. մայիս ամսին Արմավիրի ՇՊԱԿ էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Յուրիկ Սեդրակյանը և հայտնել, որ պետ.եկամուտների մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել է վարչական տուգանքի ավտոմեքենան ժամանակավոր արտահանելու և հետագայում այն չվերադարձնելու համար:

Իր բազմիցս պատճառաբանությունները, որ մեքենան խոտանվել է և հնարավոր չէ հետ վերադարձնել, ծառայության աշխատակիցները չեն ընդունել և ակնարկել են, որ դա հիմք կընդունեն միայն «համապատասխան վերաբերմունքի» դեպքում: Չստանալով ակնկալված վերաբերմունքը` վերջինիս տուգանել են 120 000 դրամի չափով: Շահառուն դիմել է ՇՊԱԿ` ակնկալելով աջակցություն:

ՇՊԱԿ-ը հայթայթել է համապատասխան փաստաթղթերը և բողոքին կից կազմված ակտը վարչական կարգով բողոքարկել է պետ.եկամուտների կոմիտե: Ներկայացված նյութերի հիման վրա ՊԵԿ-ն արդարացիորեն և արագ արձագանքելով վերացրել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս.Մելիքսեթյանի որոշումը Յուրիկ Սեդրակյանին վարչական տուգանքի ենթարկելու վերաբերյալ:

Այդպիսով բավարարվել է շահառուի պահանջը և նա գոհ հեռացել է ՇՊԱԿ-ից:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել