Ավարտվեց Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցը

5 օր տևած Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցն այսօր ավարտվեց: Ըստ օրակարգի` մասնակիցները հնարավորություն ունեցան շարունակելու երեկ սկսված ՄԻԵԿ 6-րդ և 10-րդ հոդվածների շուրջ քննարկումները, կատարել գործնական աշխատանքներ: Դպրոցի փակման ժամանակ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան ավարտական վկայականներ

Հիշեցնենք, որ դպրոցի կազմակերպիչներն էին Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել