Եթե լավ են աշխատում ու չեն թերանում՝ կմնան. «Հայկական Ժամանակ»

Երեկ «Հայկական Ժամանակ»օրաթերթը մի քանի հարց է ուղղել  ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին: Հարցերը հիմնականում վերաբերել են նրա կողմից կատարվող կադրային փոփոխություններին:

Օրաթերթի այն հարցին, թե ինչո՞ւ է Թովմասյանը կադրային ջարդ իրականացնում ԱԺ-ում, վերջինս պատասխանել է. «Ախր ինչո՞ւ եք միշտ նույն հարցը տալիս»:

Հաջորդ հարցին իպատասխան, թետեղեկություններ կան, որ ԱԺ-ից հեռանալու է նաև հասարակայնության և լրատվության բաժնի պետ Գոհար Պողոսյանը, Թովմասյանն ասել է. «Նրանք բոլորը պաշտպանված են օրենքով, եթե լավ են աշխատում ու չեն թերանում՝ կմնան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել