Ֆրանսիական կայքում հարցվածների 51%-ը կողմ է Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիական հանրությունը շարունակում է քննարկել Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագծի անհրաժեշտությունը Ֆրանսիայի համար:

Newsring ֆրանսիական կայքը շարունակում է հարցումը այդ թեմայի վերաբերյալ, որի արդյունքներով 16990  մասնակիցների 51%-ը կամ 8368 մարդ հանդես են եկել հօգուտ օրենքի ընդունման, դեմ է 49% -ը կամ 8322 մասնակից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս հաստատել էր օրենքի ընդունմանն իր հավատարմությունըն այն ժամանակ, երբ արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարություններն անհանգստացել էին հայ համայնքին:

Սակայն Ելիսեյան պալատը դեռ չի պարզաբանել` Օլանդի ստանձնած պարտավորությունը օրենքի տեսք կունենա, թե ոչ` ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի այդ հարցի վերաբերյալ ընթացող հետազոտության արդյունքներից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել