Քրգործ՝ 14 տարին չլրացած աղջնակի հաղորդման հիման վրա․ թիրախում ոստիկան է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ անչափահաս, 14 տարին չլրացած աղջնակը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ծառայողը իր հետ ունեցել է սեռական հարաբերություններ` նախապես իմանալով իր անչափահաս լինելու հանգամանքը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել