Նոր մանրամասներ. Կարինե Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում  նոր գրառում է կատարել.

«Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել