ԿԲ որոշման հիմնական կանոնները ցանկալի է լինեն օրենքով կարգավորված. Արփինե Հովհաննիսյանը` ի պատասխան ԴԱՀԿ-ի պարզաբանման

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ծանոթանալով ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի տարածած հաղորդագրությանը, մի քանի նկատառում է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում.

«1. Անկասկած այս առումով օրենսդրական բաց առկա չէ, և ի դեպ հեղինակները դա չեն էլ պնդել:

Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ որ ներկայացվում են, այլ նաև տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից և կիրառությունից խուսափելու նպատակով: Սա իմիջայլոց:

Քննարկվող օրենդրական նախաձեռնությունը հենց այդ ոլորտից է: Ուզում եմ վստահեցնել, որ մենք քաջատեղյակ ենք օրենքի 43-րդ հոդվածից, ինչպես նաև այլ հոդվածներից, որոնք հաղորդագրության մեջ մատնանշված չեն: Բայց քաջատեղյակ ենք նաև այդ հոդվածի կիրառման պրակտիկային: Փաստը այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ անհարմարություններ են կրել` չնայած օրենքի և հատկապես ԿԲ խորհրդի որոշման առկայությանը:

Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել խաղի կանոնները, և ոչ թե ԴԱՀԿ ծառայության համար, այլ հատկապես այլ մարմինների, որոնք կիրառում են այդ մարմնի որոշումը: Բացի այդ հստակ նախատեսված են նաև այդ մարմինների համար դրա չկատարման հետևանքները: Չնայած ընդհանուր օրենդրական կանոններում դրանք ևս կան, սակայն այս տեսքով օրենքում ամրագրումը ավելի արդյունավետ է դարձնում խախտված իրավունքների պաշտպանությունը:

Եվ վերջում, մեջբերված ԿԲ խորհրդի որոշման առումով. որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել