Ոստիկանապետի տեղակալի ծախսած գումարները և տարեկան եկամուտը

Անուբաղ Համբարյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի հոկտեմբերի 17-ից:

Ստորև ներկայացնում ենք նրա եկամուտը՝ ըստ ներկայացված հայտարարագրի:

2013 թվականի ընթացքում ոստիկանապետի տեղակալն ունեցել է 3 միլիոն 450 հազար 863 դրամ, որը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Միաժամանակ հարկային տարվա սկզբում ունեցել է 7 միլիոն 900 հազար դրամ, որը տարվա ավարտին մնացել է անփոփոխ:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու պահի՝ այսինքն 2013 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ ունեցել է 5 միլիոն 805 հազար դրամ, իսկ 2013 թվականի եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացրել է 2014 թվականի մարտի 7-ին: Ստացվում է, որ 5 ամսվա ընթացքում Անուբաղ Համբարյանը ծախսել է գրեթե 2 միլիոն դրամ, բայց թե ի՞նչ է ձեռք բերվել կամ ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը՝ հայտնի չէ:

Նույն ժամանակահատվածում նա հայտարարագրել է նաև VAZ 2106 մակնիշի մեկ ավտոմեքենա, սակայն այդ ավտոմեքենան ևս 2013 թվականի հայտարարագրում չի նշվում, միժամանակ չի էլ ասվում, թե ի՞նչ «ճակատագիր» է ունեցել ավտոմեքենան:

Որպես փոխկապակցված անձինք իրենց գումարներն են հայտարարագրել նաև պաշտոնատար անձի կինը և որդին:

Ըստ կնոջ հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում ունեցել է 3 միլիոն 950 հազար դրամի եկամուտ՝ որպես շահաբաժին, ինչպես նաև 4 միլիոն 300 հազար դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 3 միլիոն 900 հազար դրամ:

Որդու եկամուտը կազմել է ընդամենը 580 հազար դրամ, որը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ