Պահանջում ենք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից թույլ չտալ Տիգրան Սարգսյանին խուսափել արդարադատությունից. խնդրագիր

Խնդրագիր. Կանխե՛ք հանցագործի դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալը

Խնդրագրի նպատակն է թույլ չտալ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ստանձնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Մենք դիմում ենք ԱՄՆի Պետդեպարտամենտին` տեղեկացնելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է եղել Կիպրոսի Հանրապետությունում օֆշորային գոտու փողերի լվացման սկանդալում և Հայաստանի Հանրապետության կառավարությունում օգտագործել է իր ազդեցիկ պաշտոնը անձնական շահերի համար, զբաղվել խաբեությամբ և խարդախությամբ` խուսափելով օրենքի պատժից: Տիգրան Սարգսյանը ներգավված է եղել նաև քրեական այլ խարավանքներում` հարստություն ձեռքբերելու համար:

ՀՀ կառավարությունը փորձ է անում օգնել Տիգրան Սարգսյանին խուսափել օրենքից` նրան շնորհելով դիվանագիտական անձեռնմխելիություն ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել մեկին, ով կասկածվում է վերոնշյալ հանցագործություններում, ակնհայտորեն հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական և իրավան սկզբունքներին և սպառնալիք է մեր ազգային արժանապատվությանը:

Պահանջում ենք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից թույլ չտալ Տիգրան Սարգսյանին խուսափել արդարադատությունից:

Պահանջում ենք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից չլինել Տիգրան Սարգսյանի հանցակիցը և չօգնել նրան խուսափել արդարադատությունից:

Պահանջումենք ԱՄն-ի Պետդեպարտամենտից մերժել Տիգրան Սարգյանի դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու ամոթալի փորձը:

ԱՄՆ-ի Հայաստանյան Ֆորում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել