Ո՞վ է պատասխանատվություն կրում 14-18 տարեկան անչափահասների պատճառած վնասի համար

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար:

Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել:

Եթե հոգաբարձության կարիք ունեցող տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է, այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը լրիվ կամ չբավարարող մասով, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է վնաս պատճառողի չափահաս տարիքի դառնալով կամ այն դեպքերում, երբ մինչև չափահաս դառնալը նա ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը հատուցելու համար, կամ նա գործունակություն ձեռք է բերել մինչև չափահաս տարիքի հասնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել