Վարչապետը ևս մեկ անգամ պատրաստվում է իր PR-ն անել. «Ժողովուրդ»

Հուլիսի 1-ին նախատեսված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ էլ պետք է որոշում կայացվի էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին:

«Սակայն, իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ էժան պոպուլիզմով զբաղվել, և ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով կդիմի հանձնաժողովին և կխնդրի վերանայել էլեկտրաէներգիայի սակագները, ինչի արդյունքում նախատեսվող ավելացումը կլինի, բայց մոտ մեկ դրամով պակաս: Այսինքն՝ և՛ բարձրացում կլինի, և՛ կառավարության փիար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել