ԱԺ պատգամավորն իր մտահոգությունն է հայտնել այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի առնչությամբ

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից շատերի նկատմամբ ոստիկանները ֆիզիկական ուժ են գործադրել, բերմանենթարկել ոստիկանություն:

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ:

«Առաջին անգամը չէ, որ իմ խորին մտահոգությունը պետք է հայտնեմ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամաբ կիրառվող մեթոդների, քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, վերջիններիս բռնության ենթարկելու և իրավունքները խախտելու ու ոտնահարելու վերաբերյալ:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիա կազմակերպած քաղաքացիներին բերման ենթարկելը անընդունելի է և խիստ դատապարտելի:

ԱՆթույլատրելի է իրենց իրավուքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը, ինչը խորացնում է առանց այդ էլ առկա խորը լարվածության մթնոլորտը:

Մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ, որ ՀՀ յուաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օրենքի շրջանակներում ներկայացնել իր բողոքը և անհամաձայնությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքի վերաբերյալ:

Մեկ անգամ ևս զգոնության կոչ եմ անում և պահանջում եմ հարգել ՀՀ քաղաքացու ազատ կամահայտնության իրավունքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել