Որքա՞ն գումար է հայտարարագրել ԱԺ նախագահի նորանշանակ խորհրդականը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նորանշանակ խորհրդական Սեյրան Յուզբաշյանը 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 4 միլիոն  117 հազար դրամ: Նշված գումարից 2 միլիոն 232 հազար դրամը ձեռք է բերել որպես կենսաթոշակ, մնացյալը` աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Սեյրան Յուզբաշյանը  պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 5 միլիոն դրամ:

Որպես շարժական գույք  հայտարարագրել է VAZ 21073-110-01 մակնիշի մեկ ավտոմեքենա, որպես անշարժ գույք` մեկ բնակարան և անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:

Նշենք, որ պաշտոնատար անձի որդին` Սամվել Յուզբաշյանը դատախազ է, իսկ կինը` Սուսաննա Հովհաննիսյանը, որպես փոխկապակցված անձ  որևէ դրամական միջոց չի հայտատարագրել:

 

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ