Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Փաստաբանը զարմացած է դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած դատավճռից  

Հունիսի 16-ին դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է HSBC-ի աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի դատավճիռը` ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: Բարձրագույն կրթությամբ երիտասարդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գողությանն օժանդակելու մեջ: Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ է հրապարակվել մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որը դատարանն անթույլատրելի ապացույց է ճանաչել: Ավելի ուշ նման ցուցմունք տված անձը, որը մեղադրյալի կարգավիճակով կալանավորված է եղել, խափանման միջոցի փոփոխությունից հետո, ինքնասպանություն է գործել  հոր հետ:

Ըստ գործի նյութերի`«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը մեքենայով 56 միլիոն դրամի գումար է տեղափոխելիս եղել բանկ: Բանկ գնալու ճանապարհին կայանել է մեքենա Արշակունյաց պողոտայի վրա գտնվող «Սեմ» ռեստորանային համալիրի մոտ և գնացել անձնական գործերով: Այդ ժամանակ մեքենայի ապակին կոտրել են 2 երիտասարդներ և գողացել գումարը: Դատախազությունը եկել է այն եզրահանգման, որ Աշոտ Առուշանյանն է տվյալներ տրամադրել ամբաստնյալներին:

Նշենք, որ Աշոտ Առուշանյանն արդեն երկու տարի գտնվում է կալանքի տակ: Առաջին ատյանի դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռ, սակայն Վճռաբեկ դատարանը Աշոտ Առուշանյանի մասով ամբողջությամբ բեկանել էր դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել