Զինվորի մահն անզգուշության հետևանք է եղել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված «Եղնիկներ» զորամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Դերենիկ Մանուկյանի մահն անզգուշության հետևանք է եղել:

Կրակոց արձակած զինծառայող Վոլոդյա Բաբիկյանը՝ զորամասում հայտնի՝ «Բենզավոզ Վոլոդիկ» անվամբ, ով արդեն իսկ ձերբակալված է, հենակետում քանդել է զենքը, որի մեջ փամփուշտ է եղել, հավաքելիս զենքն անզգուշությամբ կրակել է և գնդակը դիպել է Դերենիկի գլխին:

Թերթի փոխանցմամբ՝ Դերենիկ Մանուկյանի հոգեհանգստին ներկա է եղել նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատար Աշոտ Աղաջանյանը: Վերջինս հաստատել է, որ զինվորի մահն անզգուշության հետևանք է եղել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել