Ինչո՞ւ ՃՈ աշխատակիցները չեն նկատում «արտոնյալ» վարորդների կատարած խախտումները. հրավիրում ենք ոստիկանության ուշադրությունը

Այսօր Աշտարակ- Երևան ճանապարհի կիսակառույց մայրուղում 301 SO 01 համարանիշներով PRADO մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ վազանց կատարելով չթույլատրված վայրում:

Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ Ճանապարհային ոստիկանության երկու մեքենաները (334 ՈՍ 01 և 629 ՈՍ 01) զարմանալիորեն չեն նկատում ակնհայտ խախտումը:

Մինչդեռ բոլորս էլ լավ գիտենք, որ ճանապարհային ոստիկանությունը կոչված է երթեկության անվտանգությունը պահպանելու և օրինախախտ վարորդներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի հուսով ենք, որ Ճանապարհային ոստիկանությունն արագ կարձագանքի այս տեսանյութին և համապատասխան քայլեր կձեռնարկի նմանատիպ դեպքերից խուսափելու և «արտոնյալ» վարորդների ավանդույթը վերացնելու ուղղությաբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել