Հրայր Թովմասյանը ցանկանում է ԱԺ-ում «դրես-կոդ» սահմանել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին։ Ըստ այդմ, նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել և՛ պատգամավորների, և՛ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար։ Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների՝ «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների եւ այս կարգի մեկ-երկու հարցի մասին է։

Թերթի փոխանցմամբ` նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել։ Ենթադրվում է, որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել