Ինչո՞ւ 1000 հա ձկնաբուծական լճերին ջուր կարողանում են մատակարարել, իսկ 500 հա ցանքատարածությունների համար ոռոգման ջուր չկա. բողոքի ակցիա Երասխում

Այսօր Արարատի մարզի Երասխ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Արմաշ և Երասխ համայնքների պոմպակայանի մոտ: Գյուղացիների պահանջը միայն ոռոգման ջուրն էր, քանի որ ըստ գյուղացիների շուրջ 15-20 օր է, որ չեն կարողանում ոռոգել այգիներն ու մշակաբույսերը:

Ըստ նրանց` զարմանալի է, որ 1000 հեկտար ձկնաբուծական լճերին ջուր կարողանում են մատակարարել, իսկ 500 հեկտար ցանքատարածությունների համար ոռոգման ջուր չկա: Արարատ ՋՕԸ տնօրեն Խ. Հարությունյանը հավատացրեց գյուղացիներին, որ վաղն իսկ ջուր կլինի ու խնդիրը ջրատարների մաքրման հետ է կապված:

Չնայած գյուղացիները սկզբում թերահավատորեն ընդունեցին Խ. Հարությունյանի խոսքերը` պատճառաբանելով, թե նախկինում էլ են լսել այդպիսի խոսքեր, այնուամենայնիվ վերջում տեղի տվեցին, վաղը` հունիսի 11-ին ոռոգման ջուր ունենալու հույսով:

Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել