Հերմինե Նաղդալյանի եկամուտը կազմել է 379 միլիոն դրամ

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 379 միլիոն 641 հազար 210 դրամ: Այս գումարից  միայն 3 միլիոն 641 հազար 210 դրամն է ձեռք բերել  աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ մնացյալը՝ 376 միլիոն դրամը՝ նշված է որպես շահաբաժին:

Հարկային տարվա սկզբում ԱԺ նախագահի տեղակալն ունեցել է 50 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 45 միլիոն դրամ: Փոխարենը ավելացել են դոլարով պահվող միջոցները՝ համապատասխանաբար՝ 10 հազար դոլարից՝ 20 հազար դոլար:

Հարկային տարվա վերջում Հերմինե Նաղդալյանը որպես փոխառությունից ձեռք բերված գումար հայտարարագրել է  156 միլիոն 55 հազար դրամ:

Բացի այս հարկային տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքում ձեռք է բերել բնակարան՝ 46 միլիոն 35 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև բազմաբնակարանշենքի ոչ բնակելի տարածք՝ 6 միլիոն 120 հազար դրամ արժողությամբ:

Որպես փոխկապակցված  անձ իր գումարներն է հայտարարագրել  Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը:

Վերջինս գումարները անհամեմատ քիչ են:

Որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ նշված է ընդամենը 1 միլիոն 384 հազար դրամ:

Պաշտոնատար անձի ամուսինը հարկային տարվա սկզբում ունեցել է 6 միլիոն  դրամ, որը տարվա ավարտին զրոյացվել է:

Ինչպես նաև հարկային տարվա ընթացքում ձեռք է բերել 11 միլիոն 250 հազար դրամի բաժնետոմս:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ